Այսօր՝ փետրվարի 28-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրառատ գյուղի Թումանյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր:

Ժամանելով նշված գյուղ՝ Թումանյան փողոցի 20 տան մոտ ոստիկանները հայտնաբերում են Opel մակնիշի ավտոմեքենա, որի աջ կողմում՝ գետնին, հայտնաբերում են հրազենային վնասվածքներով տղամարդու դի:

Ոստիկանները ու քննիչները պարզում են, որ սպանվածը նույն գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Մ.-ն է, ու մինչ ոստիկանները ու քննիչները սպասում էին դատաբժշկի ժամանմանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կ. Հակոբյանն ու Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ա. Բդոյանը մի քանի գյուղացիների հետ զրույցում պարզում են ենթադրյալ սպանություն կատարողի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Արմեն Խանոյանն է:

Shamshyan.com-ի հետ զրույցում մի քանի գյուղացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Սպանվածը գյուղում ամենահարգված երիտասարդներից էր, իր ընտանիքին նվիրված: Իմացանք, որ աները՝ ով Զովունիում է ապրում, տաքսով եկել է գյուղ ու որսորդական հրացանով կրակել փեսուն սպանել: Էդ աները կոչեցյալը պիտի մատաղ անի, որ Էջմիածնի ոստիկանները շուտ դրա թաքնվելու տեղը իմացան ու բռնեցին, եթե մենք հայտնաբերեինք ավելի դաժան ձևի սպանելու էինք նրան ու հետո մեզ մեղադրելու էին վենդետայի մեջ: Իմացանք որ ոստիկանները բռնել են ղամիշների միջից ու զենքը նաև լիցքավորված է եղել երկու փամփուշտով: Էտի հաստատ գործի կդներ այդ փամփուշտները կկրակեր իրեն վնասազերծողների վրա, մենակ թե գյուղից շուտ կարողանար փախներ»:

Դեպքի վայրում հայտնաբերվել է արնանման հետքեր, արնանման պարագաներ որպես տաքսի շահագործվող Opel-ի մեջ, արյունոտված բահ, իսկ ղամիշների մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք հրազենը և բջջային հեռախոսը, որի վրա կա արնանման հետքեր:

Քննիչի որոշմամբ Ա. Խանոյանը ձերբակալվել է:

 

1547