MediaNews-ի տեղեկություններով, դեռևս օրեր առաջ՝ փետրվարի 28-ին, Իշխան Սաղաթելյանը մեկնել է Թեհրան՝  այնտեղ մեկնարկող Հայ դատի 14-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։

Սակայն բացի համաժողովին մասնակցությունից, մեր տեղեկություններով, Իշխան Սաղաթելյանը Իրանում ՀՅԴ ներկայացուցիչներից ֆինանսական աջակցություն է խնդրել, որպեսզի վերսկսի իշխանափոխության պահանջով փողոցային պայքարը։  Ինչպես հավաստիացրել է Իշխան Սաղաթելյանը՝  փողոցային պայքարը վերսկսելու համար հիմա իրեն միայն դրամական միջոցներն են պակասում՝  մնացած ամեն նախադրյալ կա արդեն։

2022 թվականին փողոցային պայքարը տապալելուց և խորհրդարանական  ընդդիմությանը խայտառակելուց հետո Իշխան Սաղաթելյանը փաստորեն որոշել է կրկին փողոց դուրս գալ,  քանզի ինչպես ինքն է պնդում, միակ խանգարող հանգամանքը ֆինանսական միջոցներն են՝  փող չունի։

1018