Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բեռլին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Բեռլին:
Քիչ առաջ ՀՀ վարչապետի օդանավը վայրէջք է կատարել Բեռլինի օդանավակայանում:
Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Բանակցությունների ավարտից հետո ՀՀ վարչապետը եւ ԳԴՀ կանցլերը կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ամփոփելու հանդիպման արդյունքները:
Մարտի 2-ին Նիկոլ Փաշինյանը կայցելի Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։
Մարտի 3-ին նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Այցի շրջանակում տեղի կունենան մի շարք այլ հանդիպումներ ևս:
02 Մարտ, 2023 18:06
761
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
27 Հունիս, 2025 12:09
Ստեղծվել և ԶԼՄ-ներում տարածվել է ՀՀ Վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն. նախաձեռնվել է քրեական վարույթ
27 Հունիս, 2025 10:45
ՀՀ-ն թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետ
26 Հունիս, 2025 22:05