Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում 52-ամյա Նաոմի Քեմփբելը Off-White աշուն/ձմեռ 2023 հավաքածուի ցուցադրության ժամանակ ներկայացել է համարձակ կերպարով. սուպերմոդելը առանց կրծկալի հագել է երկար, թափանցիկ սև զգեստ` Lunar Delivery լեյբլի հավաքածուից:

Vogue-ի շապիկի աստղը համադրել է մարմինը կիպ հարող, անթև զգեստը սրածայր սև կաշվե երկարաճիտ կոշիկների և ոսկյա հաստ ապարանջանների հետ:

Լեգենդար սուպերմոդելը միացել է Փրիշս Լիին, Ադութ Աքեչին և Անոկ Յային, ովքեր մտել են նկարահանման հրապարակի ավազաթմբերի միջով և վիթխարի հայելային սրահով, որը գտնվում էր միջոցառման կենտրոնում:

Իր վերջնական տեսքով Քեմփբելը փակել է ցուցադրությունը՝ կրելով սև բոմբեր բաճկոն և ցածր կտրվածքով զգեստ: 

Հունվարին Forbes-ին տված հարցազրույցում Քեմփբելը խոսելով իր MasterClass-ի ոգեշնչման աղբյուրի մասին` ասել է.

«Երբեք թույլ մի տվեք որևէ մեկին ջնջել ձեզ, քանի որ յուրահատկությունը հենց այն է, ինչը ձեզ առանձնահատուկ է դարձնում: Ես ուզում եմ, որ մարդիկ իրենց հարմարավետ զգան իրենց սեփական մաշկի մեջ և գտնեն իրենց նարատիվը, որը կբացահայտի իրենց»:

 

3463