Որոշում ունենք մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին. «Հանուն Հանրապետության» կուսակցություն
Մարտի 4-ին տեղի է ունեցել «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ 3-րդ համագումարը, որի ժամանակ կուսակցության քաղխորհրդի անդամ Վիգեն Մովսիսյանը հայտարարեց, որ կուսակցությունը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։
«Այդ ուղղությամբ մենք սկսել ենք նախապատրաստական աշխատանքները, քննարկումներն ու հանդիպումները՝ մայրաքաղաքի վարչական շրջաններում։ Քաղաքական պատկերն ամբողջանալուն պես կորոշվի նաև, թե ինչ դիրքերից հանդես կգանք այդ ընտրություններին։ Վերջնական որոշումը կթողնենք քաղաքական խորհրդի հայեցողությանը»,- հայտարարեց Մովսիսյանը։
Նրա խոսքով՝ սա լինելու կուսակցության ամենակարևոր ընտրական քննությունը։
Մարտին Սիսիանում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին կուսակցությունը չմասնակցելու որոշում ունի։
06 Մարտ, 2023 02:36
1486
Հայաստանի Հանրապետության պետական շահը տնտեսական զարգացումն է. վարչապետ․ տեսանյութ
29 Նոյեմբեր, 2025 14:16
Հայաստանի Հանրապետության աղոթքի առաջին նախաճաշը կայացավ. վարչապետ․ տեսանյութ
15 Նոյեմբեր, 2025 14:30
Հայաստանի Հանրապետության համար, ներկայի ու ապագայի համար, Ձե'ր համար, երեխեք․ Արարատ Միրզոյան
08 Օգոստոս, 2025 18:30