ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր այցելել է «Հերացի» թիվ մեկ հիվանդանոցային համալիր, որտեղ բազմաթիվ վիրավոր զինծառայողների արհեստական շնչառության սարքեր են միացված, որոնք անհրաժեշտ են նաև քովիդով հիվանդներին.

Քիչ առաջ Բժշկական համալսարանի «Հերացի» թիվ մեկ հիվանդանոցային համալիրում էի, ուր բազմաթիվ վիրավորներ կան ռազմաճակատից: Նրանց մի մասը միացված է արհեստական շնչառության սարքերին, որոնք անհրաժեշտ են նաև քովիդով հիվանդներին. ֆեյսբուքյան իր էջում գրում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ասածս ինչ է՝ պահե՛ք էդ գրողը տարած հակահամաճարակային կանոնները, որ չվարակվեք ու վիրավոր զինվորի համար նախատեսված սարքը ձեզ չմիացնեն»,- գրել է նախարարը:

 

 

‼️Քիչ առաջ Բժշկական համալսարանի «Հերացի» թիվ մեկ հիվանդանոցային համալիրում էի, ուր բազմաթիվ վիրավորներ կան ռազմաճակատից:...

Опубликовано Arayik Harutyunyan Среда, 14 октября 2020 г.
928