Այսօր Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է. Գեղամ Ստեփանյանը՝ բրազիլական Estadão լրատվականին

Այսօր Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է: յս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը բրազիլական Estadão լրատվականին:
«Ամեն օր մարդիկ պետք է հարմարեցնեն իրենց առօրյան հովհարային անջատումների ժամանակացույցին, որպեսզի կարողանան համապատասխանաբար պլանավորել օրը։ Սսննդամթերքի կամ որևէ այլ անհրաժեշտ արտադրանքի հայտնաբերումն ևս մեծ դժվարություն է։ Պարենային ճգնաժամն անմիջապես հարվածել է Արցախին, մարդիկ ցուրտ պայմաններում ստիպված են ժամերով հերթ կանգնել խանութների մոտ՝ կառավարության կողմից ներկայացված կտրոններով սննդամթերքի խիստ սահմանափակ քանակություն ստանալու համար»,- նշում է մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
10 Մարտ, 2023 15:06
528
«Երեխաներին տեղափոխող մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից, երեխաներից մեկն ուշագնաց է եղել»․ Արցախի ՄԻՊ
18 Հունվար, 2023 14:06
Ադրբեջանն օգտագործում է ենթակառուցվածքային խոցելիությունը՝ շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդին ահաբեկելու և հավելյալ տառապանքներ պատճառելու համար. Ստեփանյան
13 Հունվար, 2023 00:24