«ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությունը պատրաստվում է վաճառել իր բաժնետոմսերը, թե ով է գնորդը՝ դեռևս հայտնի չէ։

«Ընկերությունը դեռևս հունվարի 26-ին է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ բաժնետոմսերի վաճառքի թույլտվության համար»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը և նշեց, որ վաճառքի հարցը դեռևս քննարկման փուլում է. «Ընթացք ենք տվել դիմումին՝ դիմել ենք համապատասխան մարմիններ դիրքորոշում ստանալու համար, մասնավորապես հարցը պետք է քննարկվի բարձր տեխնոլոգիական նախարարության, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության կողմից, բոլոր կողմերը կարծիք պետք է ներկայացնեն»,- ասաց նա։ 

Թե «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը որպես պոտենցիալ գնորդ ո՞ր ընկերությանը կամ ո՞ւմ է ներկայացրել՝ Լիանա Ազիզյանն ընդգծեց, որ դա առևտրային գաղտնիք է և առայժմ հրապարակման ենթակա չէ։   

536