Խաղաղ օվկիանոսում 7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. հայտարարվել է ցունամիի վտանգ
![](https://araratnews.am/admin/images/1678958201.jpg)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Նոր Զելանդիայի Քերմադեկ արշիպելագում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել Տոնգա թագավորության Օհոնուա գյուղից 983 կմ հեռավորության վրա, որտեղ ապրում է 1200 մարդ։ Սեյսմոլոգների տվյալներով՝ աղբյուրը գտնվել է 22 կմ խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել։
Ցունամիի նախազգուշացման ԱՄՆ համակարգը ցունամիի վտանգի մասին է հայտնել։
16 Մարտ, 2023 17:16
576