Երևանի հագուստի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել
Հրդեհ հագուստի խանութի պահեստում։
Մարտի 18-ին, ժամը 02։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող հագուստի խանութներից մեկից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակի փողոցում գտնվող հագուստի խանութներից մեկի պահեստում (մոտ 20 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։44-ին, մարվել՝ 03։06-ին։ Այրվել են հագուստ և կոշիկ (մոտ 2 խմ), ջերմահարվել՝ առաստաղը (մոտ 1, 5 քմ) և պատերը (մոտ 2 քմ)։
18 Մարտ, 2023 14:06
1305
Պարզաբանում. վարորդը քաղաքացու մատի վնասվածքի մասին տեղեկացել է ավելի ուշ
08 Հոկտեմբեր, 2026 10:42
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
03 Հոկտեմբեր, 2026 10:05
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է ESCRS 2026 միջազգային կոնգրեսին
19 Սեպտեմբեր, 2026 15:33
Մերկելը խոստովանել է, որ իր հագուստի գույնը երբեմն քաղաքական ուղերձ է պարունակում
24 Հոկտեմբեր, 2021 01:26