«Ներկայացումը վերականգնվեց։ Ուսանողները կշարունակեն խաղալ։ Ոնց սկզբում եմ ասել` ձեզ մնաց ձեր մաղձն ու փոքրոգությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Որբանոցը» ներկայացման հեղինակ Էդգար Կոստանդյանը։

«Էս ամեն ինչից ես մի բան հասկացա` էս սերունդը շատ ավելի լավն ա, քան մենք։ Իրանք չվախեցան դասադուլ անելուց, չվախեցան, որ խնդիրներ կունենան, որ կարող ա դիպլոմ չստանան, իսկ մեր ժամանակ ուսանողները վախենում էին, որ դիպլոմը կարող ա կարմիր չլինի։

Sisak Gabrielyan , շնորհակալ եմ խնդրին արագ արձագանքելու համար։

Zhanna Andreasyan շնորհակալ եմ խնդիրն արագ կարգավորելու համար։

Էս մարդկանց անունները հատուկ եմ նշում, որ վաղը ոչ մի ռեկտոր ու հանձնաժողովական էրեխեքի մոտ չփորձի լավամարդ դուրս գալ։

Հ.Գ. Նիկոլայ Երվանդիչ, կենացդ»,- եզրափակել է հեղինակը։

Հիշեցնենք, որ բուհի ռեկտորն արգելել էր դասախոս, Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարած երրորդ կուրսի ներկայացումը, որը ժամանակակից գրող Էդգար Կոստանդյանի «Որբանոց» ստեղծագործության հիման վրա էր բեմադրվել։

 

2271