
Արդարադատության նախարարի հրամանով՝ իրականացվել է Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում ընդհանուր գործունեության ուսումնասիրություն:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ուսումնասիրության արդյունքներն արդարադատության նախարարի համապատասխան ցուցումով ուղարկվել է Ծառայություն՝ խախտման հատկանիշներ պարունակող արարքներն ու հանգամանքները քննարկելու և խախտումներ թույլ տված պրոբացիայի ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու համար:
Արդյունքում, Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի համապատասխան հրամաններով նշանակված ծառայողական քննություններից մեկի արդյունքներով որոշում է կայացվել Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի և ավագ մասնագետի նկատմամբ կիրառել կարգապահական պատասխանատվության միջոց՝ «նախազգուշացում»:
Մյուս ծառայողական քննությունը դադարեցվել է՝ պրոբացիայի ծառայողի կողմից իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվելով պայմանավորված: