Առնվազն 29 աֆրիկացի ներգաղթյալներ են զոհվել Թունիսի Սահարայից հարավ ընկած ափերի մոտ երկու նավերի վթարի հետեւանքով, երբ փորձել են անցնել Միջերկրական ծովով դեպի Իտալիա, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով Թունիսի առափնյա պահպանության ծառայությանը։

Հաղորդվում է, որ վերջին չորս օրերի ընթացքում ներգաղթյալների հինգ նավ է խորտակվել հարավային Սֆաքս քաղաքի ափերի մոտ, ինչի հետեւանքով անհետ կորել է 67 եւ մահացել ինը մարդ:

Թունիսը դարձել է հիմնական մեկնակետ այն մարդկանց համար, ովքեր փախչում են աղքատությունից եւ հակամարտություններից Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում՝ Եվրոպայում ավելի լավ կյանքի հույսով:

Ազգային գվարդիայի բարձրաստիճան պաշտոնյա Հուսեմ Ջեբաբլին Reuters-ին ասել է, որ Թունիսի առափնյա պահակախումբը 11 մարդու է փրկել Մահդիայի ափերի մոտ։

Առափնյա պահպանությունը հայտնել է, որ վերջին չորս օրվա ընթացքում կանգնեցրել է մոտ 80 նավ, որոնք փորձել են մեկնել Իտալիա եւ կալանավորել են ավելի քան 3000 ներգաղթյալների, հիմնականում Աֆրիկայի Սահարայից:

ՄԱԿ-ի տվյալներով՝ այս տարի Իտալիա ժամանած առնվազն 12 հազար ներգաղթյալ է մեկնել Թունիսից՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի 1300-ի համեմատ։

Սոցիալական եւ տնտեսական իրավունքների Թունիսի ֆորումի վիճակագրության համաձայն՝ Թունիսի առափնյա պահպանությունը կանխել է ավելի քան 14 հազար ներգաղթյալների նավերի շարժը՝ այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2900-ի փոխարեն:

Իտալիայի առափնյա պահպանությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ ցց։

Եվրոպային սպառնում է Հյուսիսային Աֆրիկայից իր ափեր եկող միգրանտների հսկայական ալիքի առջեւ կանգնել, եթե Թունիսում ֆինանսական կայունությունը երաշխավորված չլինի, ուրբաթ օրը հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։ Մելոնին ԱՄՀ-ին եւ որոշ երկրներին կոչ է արել օգնել Թունիսին՝ հնարավորինս շուտ խուսափել փլուզումից։

697