Ռուսաստանի Դաշնության ՊՆ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում ռազմակայանի բանակային ավիացիայի Մի 8ՄՏՎ 5 և Կա 52 ուղղաթիռների անձնակազմերը բարձրլեռնային գոտում ուսումնամարզական թռիչքների ժամանակ միասին կատարել են բարդ աերոբատիկական վարժանքներ։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։ Օդաչուները միայնակ, զույգերով և թիմերով մշակել են բարդ եղանակային պայմաններում արագ կողմնորոշվելու տեխնիկայի տարրերը: Հարավային ռազմական օկրուգի բանակային ավիացիայի ուսումնական թռիչքներին մասնակցել է թռիչքային և ինժեներական անձնակազմի ավելի քան 120 զինծառայող։ 

290