![](https://araratnews.am/admin/images/1679904301.jpg)
Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան ակտիվացրել են բանակցությունները պաշտպանական ոլորտում համագործակցության ամրապնդման շուրջ Հյուսիսային Իռլանդիայի վերաբերյալ նոր առևտրային համաձայնագրի ստորագրումից հետո։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, հայտնում է Financial Times-ը։
Օրակարգում է հարաբերությունների ամրապնդումը զենքի արտադրության, հետախուզության փոխանակման, կիբերանվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, Եվրոպական պաշտպանական գործակալության հետ Լոնդոնի համագործակցության ընդլայնման մասին։
«Մենք շահեր ունենք և միշտ բաց ենք եղել ռազմական հարցեր քննարկելու համար։ Սկզբում մենք (ԵՄ-ն) չէինք ցանկանում, որ Մեծ Բրիտանիան հեռանա և դադարեցնի շփումները»,- թերթը մեջբերում է ԵՄ ներկայացուցիչներից մեկի խոսքերը։
Ընդհանուր առմամբ, Եվրոպայի պաշտպանական ներուժի աճը բխում է մեր շահերից, հավելել է նա։
Ինչպես հիշեցնում է հրատարակությունը, 2022 թվականին Միացյալ Թագավորությունը միացել է Եվրոպական մշտական կառուցվածքային համագործակցության ծրագրին, որի նպատակն է արագացնել ռազմական տեխնիկայի տեղափոխումը եվրոպական մայրցամաքում։