Գեղամ Գևորգյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու մրցակցային մարմինների ղեկավարների ամենամյա գագաթնաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացնում են՝ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու մրցակցային մարմինների ղեկավարների գագաթնաժողովին և Ամերիկայի իրավաբանների ասոցիացիայի տարեկան հանդիպմանը։
Գագաթնաժողովը կազմակերպել են ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը և Առևտրի դաշնային հանձնաժողովը: Աշխարհի տարբեր երկրների մրցակցային մարմինների ղեկավարները կքննարկեն օրենսդրության կիրարկման առաջնահերթություններին և դրանց արդյունավետ կառավարման ռազմավարություններին առնչվող հարցեր:
Ամերիկայի իրավաբանների ասոցիացիայի հանդիպումը նվիրված է մրցակցության, սպառողների պաշտպանության և տվյալների պաշտպանության հարցերին, որին մասնակցություն են ունենալու պետական պաշտոնյաներ, տնտեսագետներ, դատավորներ, իրավապաշտպաններ, գիտնականներ:
27 Մարտ, 2023 16:46
371
Աբովյանի մսուր-մանկապարտեզին և գեղարվեստի դպրոցին հատկացված հողամասերը կեղծ աճուրդով փաստացի ձեռք է բերել համայնքի նախկին ղեկավարը. գործը հանձնվել է դատարան
10 Ապրիլ, 2025 17:19
Էդուարդ Գևորգյանը կներկայացնի Հայաստանը հեղինակավոր Berliner Klavierfesttage փառատոնին և ելույթ կունենա հանրահայտ Berliner Philharmoniker-ում
10 Մարտ, 2025 22:47
Լուսինե Գևորգյանը ՀՀ-ում գործող զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի օրենսդրական փոփոխությունները
28 Փետրվար, 2025 10:33