
Իսրայելում ուժային կոալիցիա կազմող խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո, այսօր՝ մարտի 27-ին, վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց դատաիրավական բարեփոխումների առաջընթացի կասեցման վերաբերյալ իր մտադրության մասին, ինչը դարձավ ընդդիմության աննախադեպ բողոքի ակցիաների պատճառ։
Ավելի վաղ ֆինանսների նախարար և կառավարական կոալիցիայի մաս կազմող «Կրոնական սիոնիզմ» կուսակցության առաջնորդ Բեզալել Սմոտրիչը հայտարարել էր, որ չի շարունակի առարկել դատաիրավական բարեփոխումների իրականացման ժամանակավոր կասեցման դեմ։
Ներկայում սպասվում է վարչապետ Նեթանյահուի պաշտոնական հայտարարությունը։
Նշենք, որ Իսրայելի ոստիկանությունը ցրել է հակակառավարական ինքնաբուխ ցույցը, որը մի քանի ժամ շարունակ տեղի է ունեցել Թել Ավիվի արևելքում գտնվող Այալոն մայրուղում։ Ցուցարարներին ցրելու ժամանակ կիրառվել են ջրցան մեքենաներ, ներգրավվել են հեծյալ ոստիկաններ, հաղորդում է իսրայելական 13 հեռուստաալիքը։