Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիին մեղադրել է պաղեստինյան արմատական ​​«Համաս» շարժմանը սատարելու և հրեաների դեմ բողոքի ակցիաներ հրահրելու մեջ։

Վարչապետն այս հայտարարությունն արել է Նյու Յորք կատարելիք այցից առաջ, որտեղ նա նախատեսում է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում։

«Ամոթ ձեզ, պարոն Մամդանի։ Ամոթ ձեզ՝ «Համասի» ահաբեկիչ հրեշներին սատարելու համար, որոնք կոտորեցին մեր ժողովրդին։ Ամոթ ձեզ՝ Նյու Յորքի հրեաների դեմ անկարգություններ հրահրելու համար։ Ես մեկնում եմ ՄԱԿ։ Ես ճշմարտությունը կասեմ մեր հերոս զինվորների մասին և ճշմարտությունը կասեմ ձեր մասին»,- հայտարարել է Նեթանյահուն X սոցիալական ցանցում հրապարակված կարճ տեսաուղերձում։

Մամդանին նախկինում ևս կոշտ հայտարարություններ է արել Իսրայելի վարչապետի հասցեին։ 

86