Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է հիշի, որ իր երկիրը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ։ Նախարարների խորհրդի նիստում նման մեկնաբանություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս մասին գրում է Parisien թերթը՝ հղում անելով հանդիպման մի քանի մասնակիցների։
«Պարոն Նեթանյահուն չպետք է մոռանա, որ իր երկիրը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ, ուստի նա չպետք է անտեսի ՄԱԿ-ի որոշումները»,- ասել է Մակրոնը՝ հիշեցնելով 1947 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկությունը Պաղեստինը հրեական և արաբական պետությունների բաժանելու ծրագրի վերաբերյալ։
«Ֆրանսիայի նախագահին հիշեցնում եմ. ոչ թե ՄԱԿ-ի բանաձևը ստեղծեց Իսրայել պետությունը, այլ հաղթանակը, որը ձեռք բերվեց Անկախության պատերազմում հերոս մարտիկների արյամբ, որոնցից շատերը վերապրեցին Հոլոքոստը, մասնավորապես Ֆրանսիայի Վիշիի ռեժիմի կողմից»,- պատասխանել է Նեթանյահուն։