Բռնցքամարտի 2022 թ. Աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից։ Այդ մասին մարզիկը հայտնել է ֆեյսբուքի իր էջում։

Ավելի ուշ ԿԳՄՍՆ-ից հայտնեցին, որ 2022 թվականին Էրիկ Իսրայելյանի ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 4 միլիոն 600 հազար դրամ, որից 1,5 մլն դրամը տարեվերջին միանվագ ստացել է որպես Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ 800 հազար դրամով, կրկին տարեվերջին, պարգևատվել է որպես Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող: 2023-ի հունվարից ստանում է 200 հազար դրամ սպորտային նպաստ և անվանական թոշակ՝ 240 հազար դրամի չափով։  ԿԳՄՍՆ-ից նաև հավելեցին, որ Գործող որևէ կարգ չկա, որից Էրիկ Իսրայելյանը օգտված չլինի։

Սակայն medianews.site-ին հայտնի են դարձել նաև այլ մանրամասներ։

Էրիկ Իսրայելյանը ԿԳՄՍՆ-ից բնակարան է պահանջել, ինչի ձեռք բերման հարցում նրան նախարարությունից օգնել են, անգամ բավականին ցածր տոկոսադրույքով հիփոտեք են ձևակերպել, սակայն Իսրայելյանը հրաժարվել է վճարել բնակարանի  հիփոթեքի համար՝ պատճառաբանելով, թե նախարարությունից ստացած գումարով  արդեն իսկ Mercedes է գնել։

Ի դեպ,  Իսրայելյանը հայտնի է նաև ԿԳՄՍՆ հատկացված գումարով գնած Mercedes-ով իր արկածներով։  Եղել են դեպքեր, երբ հազիվ է խուսափել մարզասրահի աշխատակիցներին  վրաերթի ենթարկելուց։

1713