Ուկրաինացի ռազմագերիները, որոնց Կիևը նախկինում հրաժարվել էր փոխանակել, կվերադարձվեն հայրենիք։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ մարտի 29-ին, հայտարարել է Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։
Մարտի սկզբին Մոսկալկովան հրապարակեց տվյալներ 70 ուկրաինացի զինծառայողների մասին, որոնց Կիևը չէր ցանկանում փոխանակել ռուս գերիների հետ։ Փոխանակումը պետք է տեղի ունենար «160-ից 160» ձևաչափով, սակայն ի վերջո վերադարձվեց 90 հոգի յուրաքանչյուր կողմից։
«Վերջերս Մարդու իրավունքների օմբուդսմենից հավաստիացում ստացա, որ նրանք կընդգրկվեն ցուցակներում և կվերադառնան իրենց հայրենիք», - ասել է Մոսկալկովան:
Օմբուդսմենը խոսել է նաև Ժնևում Լյուբինեցի հետ հանդիպման մասին։ Նրա խոսքով, ուկրաինական կողմի հետ տեղի է ունեցել առարկայական խոսակցություն և ռազմագերիների ցուցակների փոխանակում։ Նա շեշտել է, որ շարունակում է բարձրաձայնել իր հարցերը, չնայած նրան, որ դուրս են մնացել Օմբուդսմենների համաշխարհային դաշինքի եվրոպական ցանցից:
Ռուսաստանի և Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատարների նախորդ հանդիպումը կայացել է այս տարվա հունվարին Անկարայում։