Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Հայրավանք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել և շահագործվել է փողոցային լուսավորության ցանց։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Հայրավանքի փողոցային լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 5 միլիոն 515 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի դեկտեմբերից և ավարտվել 2023 թվականի մարտ ամսին։ Լուսավորության ցանցը կառուցվել է Հասմալիրի, Բարի Գալուստի, Կոլխոզնիկների փողոցներում և Կենտրոնական փողացի 1-ին և 3-րդ նրբանցքներում, շուրջ 1200 մետր երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 41 լուսատու։ Այդ թաղամասերում բնակիչները փողոցային լուսավորությունից օգտվում են առաջին անգամ։