Ստեփանակերտում վթարի հետևանքով 3 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն

Այսօր՝ մարտի 30-ին, ժամը 10:40-ին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Գարեգին Նժդեհ և Թումանյան փողոցների հատման խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Դեպքի մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ ժամը 10:35-ի սահմաններում, նշված խաչմերուկում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի 41 և 20-ամյա բնակիչներ` Ա. Գ.-ի և Ե.Մ.-ի վարած «Շեվրոլետ Նիվա» և «Սուզուկի SX4 1.6» ավտոմեքենաները։
Պատահարի հետևանքով «Շեվրոլետ Նիվա» ավտոմեքենայի ուղևորուհիներ՝ Կ. Բ.-ն, Մ.Ղ.-ն և Կ. Խ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
30 Մարտ, 2023 21:07
574
Ստեփանակերտի քաղաքապետը գույք հափշտակելու համար կեղծել է երկու ամսական երեխա ունեցող իր կին աշխատողի ստորագրությունը
28 Մայիս, 2024 20:01
Ստեփանակերտի քաղաքապետի կինը վիրավորում է ոստիկաններին և կոչ անում հետապնդել նրանց ընտանիքի անդամներին
21 Մայիս, 2024 19:44
Ստեփանակերտում քանդել են Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված կիսանդրին․ իտալացի պատգամավոր
01 Մարտ, 2024 03:26
Ադրբեջանական ինքնաթիռի կործանման նախաքննության տվյալները չեն հրապարակվի
12 Մայիս, 2025 17:53
Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժած
10 Մայիս, 2025 15:26
11 վիրավոր՝ շղթայական ավտովթարի հետևանքով
09 Մայիս, 2025 22:01