Մարտի 28-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 08:10-ի սահմաններում պարեկները, Արգիշտի փողոցում ծառայություն կատարելու ընթացքում, նկատել են, որ նշված փողոցի թիվ 7 հասցեի մոտ երկու երիտասարդ իրար քաշքշում են ու փոխադարձ հարվածներ հասցնում։

Պարեկները, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, այդ երկու քաղաքացուն ձերբակալել և տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ ձերբակալվածները Երևանի բնակիչներ 59-ամյա Սերգեյ Պետրոսյանը և 39-ամյա Սարգիս Խաչատրյանն  են։ Պարզվել է նաև, որ վերջինս քթի շրջանում ստացել է մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ մարմնական վնասվածք ստացած Սարգիս Խաչատրյանը աշխատում է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ։

1148