Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել եւ շահագործվել է ԼԵԴ համակարգով աշխատող գիշերային լուսավորության ցանց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գանձակի փողոցային լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 12 միլիոն 829 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի նոյեմբերից եւ ավարտի հասցվել 2023 թվականի մարտ ամսին։ Ծրագրի իրականացման արդյունքում գիշերային լուսավորության ցանց է կառուցվել Գանձակ գյուղի Խանզատյան, Անասնապահների, Մուրացան, Խառատներ, Թամանցիների փողոցներում։ Տեղադրվել է 98 լուսատու։ Լուսավորության ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 3500 գծամետր։

571