Երեկ՝ հուլիսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արագածոտն գյուղում գործող պահեստային տարածքում տղամարդու դի կա։

shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվ տեղեկությունը հավաստի է և մահացածը Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Հայկ Բադալյանն էր, որը, ըստ նախնական տեղեկությունների, աշխատանքներ կատարելիս բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել։


Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Մահացածը աշխատում էր «ՄԵՏԱԼՍՏՐՈՅ» ՍՊԸ շինարարական կազմակերպությունում՝ որպես բանվոր-շինարար, զոդող և աշխատանքներ էր իրականացնում «Ագրո-Պրո» ՓԲԸ-ի «Ինտենսիվ այգիներ» տեսակավաորման արտադրամասի տանիքի վրա: 

220