Բելառուսական զորքերին տրվել է «Իսկանդեր Մ»-ը՝ որը հնարավորություն է տալիս օգտագործել միջուկային հրթիռներ․ Շոյգու

Բելառուսի ռազմաօդային ուժերի որոշ ինքնաթիռներ փոխակերպվել են միջուկային զենքի։ Այս մասին զինված ուժերի անձնակազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Բելառուսական ցամաքային գրոհային ինքնաթիռներից որոշները ստացել են հնարավորություն թշնամու թիրախներին հարվածել միջուկային զենքով»,- ասել է Շոյգուն։
Բացի այդ, բելառուսական զորքերին տրվել է «Իսկանդեր Մ» համալիրը, որը հնարավորություն է տալիս օգտագործել միջուկային հրթիռներ։
Ինչպես ընդգծել է ՌԴ պաշտպանության ղեկավարը, դա արվում է՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի միավորված ուժերի մարտունակության բարձրացմանը և դաշինքի հետախուզական գործունեության ակտիվացմանը Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ։
04 Ապրիլ, 2023 20:03
454