Ֆլորա Հովհաննիսյան օգտատերը ֆեյսբուքի իր էջում գրել է․

շատ Շտապ

Սիրելի Հայրենակիցներ մեծ դժվարությամբ բայց այլ տարբերակ չունենալով կրկին դիմում եմ ձեզ,ես նորից ունեմ բոլորիդ օգնության կարիքը և խնդրում եմ անտարբեր չլինել։Որոշ ժամանակ առաջ ես դրամահավաք կազմակերպեցի եղբորս՝Դավիթի վիրահատության համար ով 26 տարեկան է և ունե Պարբերական հիվանդություն

 ոչ ցիռոտիկ պորտալ հիպերտենզիա կերակրափողի վարիկոզ լայնացում ինչպես նաև փայծաղի մեծացում (30սմ),որոնց հետևանքով առաջացել էր ներքին արյունահոսություն:

Եվ Միքայելյան հիվանդանոցում պետք է կատարվեր փայծաղի հեռացում և Անոթների շունտավորում, որը բժիշկների խոսքով լինելու էր հարցի լուծում:

Նշանակվեց վիրահատության օր 2023 թվ_ի հունվարի 17 ին։Մեզ տրամադրեցին անհրաժեշտ ուղղեգիր արյուն և պլազմա ձեռք բերելու համար։(ՈՒղղեգրի նկարը կտեղադրեմ գրառման կից)։Բայց հենց վիրահատությունից մի քանի րոպե առաջ վիրահատություն կատարող բժիշկը Սերգեյ Հարությունի Հակոբյանն,ցանկանում է կրկնակի կատարել անոթների դուպլեքս հետազոտություն,քանի որ նրա ասելով նախորդի ժամանակ ներկա չի եղել։Հետազոտումից հետո մեզ ասում են անոթի շունտավորման և փայծաղի հեռացման ժամանակ մեծ վտանգ կա արյունահոսության քանի որ առկա է թրոմբ իսկ փայծաղի հեռացումը կառաջացնի Կամ Ցիռոզ կամ արյան լեյկոզ,և Հնարավոր է վիրահատության ժամանակ չկարողանան անոթը շունտավորել ու քանի որ թրոմբոցիտները ցածր են (103) շատ մեծ հավանականություն կա որ արյունահոսության հետևանքով չկարողանան փրկել Դավիթի կյանքը։Եվ մեզ առաջարկում միայն մեկ տարբերակ, գտնել մասնագետ ով կկատարի փայծաղի էմբոլիզացիա,բայց բժիշկների խոսքով դա Եվս ուներ շատ լուրջ հետևանքներ,Ասցիտ,փայծաղի ինֆարկտ։Մի քանի այլ հիվանդանոցներում ներկայացնելով հետազոտություները գտնելու համար տարբերակներ բուժման,Շենգավիթ ԲԿ-ում Գլխավոր Վիրաբույժ Սեվակ Շահբազյանը ում անչափ շնորհակալ ենք, Կապնվելով Մոսկվայում գնտվող բժիշկ Մանուկյան Գարիկ Վահանովիչի հետ ով վիրաբույժ է և զբաղվում է պորտալ հիպերտենզիայով հիվանդների բուժմամբ ներկայացնելով ամբողջ խնդիրը Ուղղորդում են եղբորս տեղափոխել Մոսկվա։

փետրվարի 11 ին Դավիթին տեղափոխում ենք Մոսկվա հիվանդանոցում

անցնելով որոշակի հետազոտություներ՝պարզվում է որ կերակրափողը լիգավորումների հետևանքով ամբողջությամբ վնասված է բայց փայծաղը առողջ է և ենթակա չէ հեռացման։

Դավիթի մոտ առկա է լյարդի ֆիբրոզ,ներլյարդային պորտալ հիպերտենզիա, երակրափողի 1.2 աստիճանի վարիկոզ լայնացած երակներ։

 

Սիրելի հայրենակիցներ Դավիթին անհրաժեշտ է շունտավորում որը Հայաստանում հնարավոր չէր կատարել,առկա ռիսկերը հաշվի առնելով։վիրահատության համար անհրաժեշտ է 2 միլլիոն 358 հազար(450,000ռուբլի)որից 1միլիոն 200 հազարը հավաքվել էր նախորդ դրամահավաքի ժամանակ։

Խնդրում եմ հնարավորության չափով օգնել և գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարներին:Շնորհակալ կլինեմ յուրաքանչյուրիցդ ամեն նվիրաբերած լումայի համար:խնդրում եմ նաև կիսվել այս գրառմամբ:Կից ներկայացնում եմ բոլոր բժշկական փասթաթղթերը։

Այլ հարցերի համար

098230893 viber-whatsapp

Ստացող Ֆլորա Սիմոնյան

Ակբա քարտի համար VISA  4355053923816450

Այդի բանկ հաշվեհամար

11800358890201

Իդրամ ID 861813111

AMD 220461048070000

USD 220462720123001

EUR 220462720099002

RUB 220462720024958

Ռուսաստանից Գումար փոխանցելու համար ընդամենն անհրաժեշտ է Сбербанк Онлайн հավելվածի Платежи բաժնից ընտրել За рубеж, սեղմել По номеру телефона կոճակը, ընտրել երկիրը՝ Армения, ապա՝ Telcell Wallet, մուտքագրել ստացողի բջջային հեռախոսահամարն +37498230893 ու փոխանցվող գումարի չափը:

1121