Պանամայի ափերի մոտ 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Այս մասին հաղորդում է Պանամայի համալսարանի երկրաֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը՝ նշելով, որ երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 4-ին, տեղական ժամանակով ժամը 17։18-ին (երևանյան ժամանակով՝ այս գիշեր, 02։18-ին)։

Առաջին երկրաշարժից 10 րոպե անց այդ շրջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել, որի ուժգնությունը կազմել է 4,2 մագնիտուդ։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումները բավական զգալի են եղել մի քանի նահանգում։

Երկրաշարժի հետևանքով հեռախոսայի կապը խափանվել է, սակայն զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ  չեն հաղորդվել։

400