Տրակտորի կցորդիչից ընկած 6-ամյա երեխան ծանր վիճակում տեղափոխվել է Երևան
![](https://araratnews.am/admin/images/1680850772.jpg)
Պոլիտրավմա, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 6-ամյա տղա երեխա:
Ըստ հարազատների՝ երեխան վնասվածքները ստացել է տրակտորի կցորդիչից վայր ընկնելու հետեւանքով:
Այս մասին հայտնում են Սպիտակի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ ընդունման պահին երեխայի վիճակը գնահատվել է ծանր: Անմիջապես կազմակերպվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, հրավիրվել են նեղ մասնագետներ, այդ թվում՝ վնասվածքաբան, նյարդաբան, վիրաբույժ եւ ռեանիմատոլոգ:
Բուժանձնակազմի կողմից ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն: Փոքրիկի վիճակը կայունացվել է:
Հետագա նեղ մասնագիտական բուժումը շարունակելու նպատակով որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երեւան՝ նեղ մասնագիտացված բժշկական հաստատություն:
07 Ապրիլ, 2023 14:59
698