Արագածոտնի մարզում Դուքենդոյի ֆեդերացիայի կողմից օրերս կազմակերպվել և անցկացվել է Դուքենդոյի ֆեդերացիայի հանրապետական պրոֆեսիոնալ մրցաշար։
Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ հանրապետական առաջնությունում հաղթել են 43 մարզիկներ, որոնցից 23-ը Արագածոտնի մարզից են։
Ներկա եմ եղել հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությանը, շնորհավորել եմ մեր նպատակասլաց մարզիկներին և հանձնել մրցանակակիրներից մեկի՝ Սասունիկ գյուղից մեր հաղթողի մրցանակը։
Ուզում եմ ընդգծել, որ մեր կողմից մեծ ուշադրություն է հատկացվում Արագածոտնում դուքենդոյի զարգացմանն ու մասսայականացմանը։ Մարզում գործում են այս մարզաձևի 30 դպրոցներ, որոնք ունեն 500 սաներ, և մենք հնարավորինս աջակցում ենք այդ դպրոցների կայացմանը։
Տեղեկացա նաև, որ առաջիկայում մեր մարզիկները մասնակցելու են միջազգային և հանրապետական մի շարք առաջնությունների։ Լիահույս եմ, որ նոր հաղթանակներ տոնելու առիթներ ենք ունենալու։
Սիրելի՛ մարզիկներ, հպարտանում եմ ձեր աշխատասիրությամբ և առաջիկա մարզական ստուգատեսներում մաղթում նոր նվաճումներ։