Բաքուն պատասխանել է Թեհրանին

Իսլամական համերաշխությունը բացառում է կրոնի օգտագործումը քաղաքական նպատակներով, միջամտությունը մուսուլման հարևանների ներքին գործերին, սակայն դա չի ենթադրում «ռազմական աջակցություն մեկ այլ մահմեդական երկրի տարածքների օկուպացմանը», հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ պատասխանելով Թեհրանին։
«Ադրբեջանն իր հարևանների հետ հարաբերությունները կառուցել է մշտական փոխգործակցության սկզբունքով և երբեք շահագրգռված չի եղել խզել այդ հարաբերությունները։ Ադրբեջանի կողմից ձեռնարկված համարժեք միջոցները միշտ պատասխան են եղել սադրիչ և բորբոքային քայլերին»,- նշել են նախարարությունից։
Ավելի վաղ իրանական կողմն Ադրբեջանից իր դիվանագետների արտաքսումն անվանել էր բարիդրացիության սկզբունքներին հակասող միջոց՝ զսպվածության կոչ անելով ադրբեջանական կողմին։
09 Ապրիլ, 2023 00:33
725