Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքը կարող է դժվարացնել ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային, գրում է Bloomberg-ը։
ԱՄՆ-ի ենթադրաբար գաղտնի փաստաթղթերի վերջին տասնամյակի ամենամեծ արտահոսքից մեկը պաշտոնական հետաքննություն է առաջացրել Պաշտպանության նախարարության կողմից և կարող է խոչընդոտել Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցությանը Կիևի հարձակումից անմիջապես առաջ:

Անցյալ շաբաթ լրատվամիջոցները գրել էին, որ Պենտագոնը հետաքննում է սոցցանցերում ուկրաինական զորքերի վիճակը նկարագրող նյութերի արտահոսքը և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից դրանք ուժեղացնելու ծրագրերը։ The New York Times-ը նշել է, որ փաստաթղթերը, որոնք թվագրված են մարտի սկզբին, իբր տարածված են «ռուսական կառավարամետ Telegram ալիքներում»: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով արտահոսքի մասին հարցին, ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կասկածներ չունի, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված են հակամարտության մեջ։
CNN-ն ավելի վաղ հայտնել էր, որ Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքը խորապես անհանգստացրել է ԱՄՆ պաշտոնյաներին, որոնք վախենում են, որ իրավիճակը կարող է վտանգել աղբյուրները և խաթարել կարևոր միջազգային հարաբերությունները:

564