Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Արտեմովսկի մոտ 90%-ը
![](https://araratnews.am/admin/images/1681902260.jpg)
«Վագներ» ՉՎԿ-ի ստորաբաժանումները Արտեմովսկում (Բախմուտ) մարտական գործողությունների ընթացքում շարունակում են առաջ շարժվել և արդեն վերահսկում են քաղաքի գրեթե 90%-ը։
Այս մասին հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնակատարի խորհրդական Յան Գագինը։ Նա նաեւ նշել է, որ զորքերի հետագա առաջխաղացումը «անխուսափելի է»։
«Արտեմովսկի մոտ 90%-ը գտնվում է «Վագներ» ՉՎԿ-ի հսկողության տակ»,- ասել է խորհրդականը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության նախօրեին հայտնել էր, որ «Վագների» գրոհային ջոկատները կարողացել են գրավել Արտեմովսկ քաղաքի հյուսիսային, կենտրոնական և հարավային մասերի երեք քառորդը:
19 Ապրիլ, 2023 19:04
803