Այսօր լրանում է հայոց մեծ եղեռնի 108 տարին։ Նույնքան տարի առաջ՝ մեր ժողովուրդը կանգնած էր նույն փաստի առաջ, ինչ այսօր։Պատմությունը մեզ սովորեցրել է աշխարհի մեծ տերությունների կողքին ապրելու և մեր ազգային ինքնությունը պահպանելու բանաձևը։ Դարավոր պատմությունից դասեր քաղելով, մենք պիտի համոզվենք, որ միայն մեր ազգային միասնականությամբ ու աննահանջ պայքարով կարող ենք ապրել ու շարունակել մեր ապագան։ Խոնարհվելով թուրքի յաթաղանին զոհ գնացած մեր անմեղ զոհերի հիշատակի առաջ, կոչ եմ անում լինել միասնական, թևթիկունք լինել մեկմեկու, որպեսզի խուսափենք կրկնվող նոր եղեռնից։ Գնահատեք մեր ունեցած ազգային արժեքները, պահենք, պահպանենք հերոս նահատակների արյան գնով ազատագրված մեր սուրբ հայրենիքը , նրա սահմանային ամբողջականությունը և անվտանգ հանձնենք եկող սերունդներին։
Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց։