ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հարգում ենք 1,5 միլիոն հայերի հիշատակը, որոնք համակարգված ձևով սպանվել են Օսմանյան կայսրության կողմից։ Անչափ հպարտ եմ, որ ղեկավարել եմ Սենատի ճանաչումը, և որ ԱՄՆ նախագահը միացել է մեզ՝ հաստատելով այս գերագույն չարիքի փաստերը»: 

Նա նշել է, որ իրենք կանգնած են աշխարհասփյուռ հայ համայնքի կողքին և իրենց ուշադրությունն են ուղղում Լեռնային Ղարաբաղին:

«Ես դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, ինչն սպառնում է սաստկացնել Լեռնային Ղարաբաղի հայերի սուր հումանիտար ճգնաժամը։ Ժամանակն է դադարեցնել անվտանգության ոլորտում աջակցությունը Բաքվին»,- գրել է Մենենդեսը:

437