Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում այսօր կայացած ավանդական գլխավոր ունկնդրության ընթացքում Գրիգոր Նարեկացուն անվանել է համընդհանուր համերաշխության թարգման, այս մասին հայտնում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը։

Ֆրանցիսկոս Պապը խոսել է նաև «Մատյան ողբերգության» աղոթքների ժողովածուի մասին։

«Գրիգոր Նարեկացին համաշխարհային, համընդհանուր սիրո փայլուն օրինակ է»,– ասել է Հռոմի պապը։

Նա նաև հիշեցրել է, որ հայ վանականն իր ամբողջ կյանքն ապրել է Նարեկի վանքում, ուր սովորել է ուշադրությամբ զննել մարդկային հոգու խորքը և, աղոթքն ու բանաստեղծությունը միաձուլելով, նշանավորել թե հայ գրականության և թե հայ հոգևոր ժառանգությունը։

5072