Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրինականացրել է Ռուսաստանին միացած Դոնեցկի և Լուգանսկի, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանների տարածքների բնակիչների արտաքսումը, ովքեր հրաժարվել են ընդունել Ռուսաստանի քաղաքացիությունը։
Ստորագրված հրամանագրում ասվում է, որ Ուկրաինայի քաղաքացիները, որոնք բնակվում են ապօրինի միացված տարածքներում և որոշում են կայացրել պահպանել Ուկրաինայի քաղաքացիությունը, կարող են այնտեղ բնակվել մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը։ Հետո նրանք կարող են արտաքսվել։
Նախագահի հրամանագրի առանձին պարբերություն վերաբերում է Ռուսաստանի «ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող անձանց» արտաքսմանը։ Անօրինական կերպով բռնակցված շրջանների այն բնակիչները, որոնք հանդես են գալիս Ռուսաստանում «սահմանադրական կարգի հիմքերի բռնի փոփոխությամբ», ֆինանսավորում են ահաբեկչական և ծայրահեղական գործողությունները կամ մասնակցում են «չարտոնված» գործողություններին, կարտաքսվեն և կարգելվի նրանց մուտքը երկիր։