ԱՄՆ-ում տղամարդ 5 հարևանի է սպանել այն բանից հետո, երբ նրանք նրան խնդրել են չկրակել բակում

ԱՄՆ Տեխաս նահանգի Քլիվլենդ քաղաքում հետախուզվում է մի տղամարդ, որը հինգ հարևանի է սպանել այն բանից հետո, երբ հարևաններից մեկը նրան խնդրել է չկրակել բակում և թույլ տալ երեխային հանգիստ քնել, հայտնում է Fox News-ը։
Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը 39-ամյա մեքսիկացի Ֆրասիսկո Օրոպեզան է։ Հարևանները քննիչներին ասել են, որ տղամարդը հարբած է եղել։ Նրա զոհերը 8-31 տարեկան են։ Երեք ողջ մնացած երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց։
Հրաձգությունը տեղի է ունեցել ուրբաթ ուշ երեկոյան, կասկածյալը փախուստի մեջ է և կարող է զինված լինել։
30 Ապրիլ, 2023 18:24
766