Շաբաթ երեկոյան Լոս Անջելեսի մառախլապատ շրջանում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով մահացել է մեկ մարդ, որի մարմինը գտնվել է ինտենսիվ որոնումներից հետո։

Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը ժամը 11.20-ին հրապարակել է օնլայն տեղեկություն, որ միաշարժիչ ինքնաթիռի կործանման տեղում հայտնաբերվել է մեկ տուժած։

Օդաչուի անձը դեռ չի պարզվել, կարծիք կա, որ ինքնաթիռում ուրիշ մարդ չի եղել։

Ինքնաթիռը հայտնաբերվել է Բեւեռլի-Գլեն-Սերքլ զառիթափի տան մոտ։

Սկզբում կարգավարը տեղեկացրել էր ինքնաթիռի անհայտանալու մասին։ Կարծիք կար, որ այն թռչում է Սանտա Մոնիկա եւ Վան Նայս օդանավակայանների միջեւ, տեղեկացրել է հրշեջ ծառայությունը։

Դեպարտամենտի տեղեկացմամբ՝ 911 ծառայությունը պատահարի մասին զանգեր չի ստացել։

Հրշեջ ծառայության ուղղաթիռները եւ ցամաքային անձնակազմերը մոտ մեկ ժամ որոնումներ են իրականացրել եւ հայտնաբերել ինքնաթիռը Բեւեռլի-Գլեն-Տերասից ոչ հեռու, Բեւեռլի-Գլեն զբոսայգու մոտ։

Շրջանը «թանձր մառախուղի» մեջ էր, տեղեկացրել են դեպարտամենտում։

Որոնողներն օգտագործել են օդաչուի բջջային օպերատորի տեղեկությունը՝ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության, Վան Նայս, Բըրբանք, Լոս Անջելեսի միջազգային եւ ԱՄՆ Ռազմաօդային ուժերի օդանավակայանների օժանդակությամբ, տեղեկացրել են հրշեջ ծառայությունում։

799