ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մանրամասներ է հայտնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի  Թուրքիա կատարելիք այցի օրակարգից․ 

«ԱԺ նախագահն այնտեղ ելույթ է ունենալու՝ անդրադառնալով այս պահին ՀՀ-ում իրավիճակին: Նախատեսված է նաև հանդիպում  Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ»,- ասել է նա

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն  մեկնում է Թուրքիա՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որին մասնակցելու են անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարները, նաև Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստ է կայանալու:  

553