Թատերական ինստիտուտը նոր ռեկտոր ունի

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության արդյունքները: Բուհի նոր ռեկտորն արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սառա Նալբանդյանն է:
Նորընտիր ռեկտորը շնորհակալություն հայտնեց բուհի հոգաբարձուների խորհրդին՝ վստահության համար. «Լիովին գիտակցում եմ ստանձնելիք պարտականությունների լրջությունը և կաշխատեմ ամենայն լրջությամբ իրականացնել դրանք։ Աշխատանքիս ընթացքում անընդմեջ վերանայելու եմ բուհի կրթական ծրագրերն ու դասավանդման մեթոդները, փորձելու եմ թարմացնել մասնագիտական գրականության բազան և համալրել գրադարանը»։
Նա կարևորեց նաև բուհի միջազգայնացումը՝ շեշտելով, որ արվեստագետը չի կարող ստեղծագործել՝ կտրված լինելով համաշխարհային պրոցեսներից։
04 Մայիս, 2023 15:59
797
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է Թատերական շաբաթը
22 Մարտ, 2025 19:25
«Թատերական շաբաթ» ծրագիրը կանցկացվի նոր ու հետաքրքիր նախաձեռնություններով
19 Մարտ, 2025 15:53
Հայտնի է` ովքեր են պայքարելու տարվա «Լավագույն դերասանուհի», «Լավագույն դերասան» և այլ անվանակարգերում հաղթող ճանաչվելու համար
06 Փետրվար, 2025 15:27
Մանուշյանական շաբաթը Հայոց Ցեղասպանության Թանգարան-ինստիտուտում․ լուսանկարներ
16 Մարտ, 2025 21:20
ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
31 Հունվար, 2025 16:13
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով
14 Նոյեմբեր, 2024 16:49
Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր
17 Ապրիլ, 2025 18:49
Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը նոր ռեկտոր ունի
16 Հունվար, 2025 12:05
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր դարձավ Վարդան Ազատյանը (տեսանյութ)
23 Մայիս, 2024 16:51