
Երգչուհի Ալլա Պուգաչովայի Մոսկվա վերադառնալու պատճառը MK.RU-ին հայտնել են արտիստի շրջապատում գտնվող աղբյուրները։ Նրանց խոսքով՝ աստղը վերադարձել է մայրաքաղաք՝ ուրբաթ օրը՝ մայիսի 6-ին, իր մտերիմ ընկերոջ՝ նորաձեւության դիզայներ Վալենտին Յուդաշկինի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով:
Ալլա Պուգաչովան լքել է Ռուսաստանը 2022 թվականի մարտին և կարճ ժամանակով վերադարձել Մոսկվա՝ օգոստոսին։ Սեպտեմբերին նրա ամուսին Մաքսիմ Գալկինը ճանաչվել է օտարերկրյա գործակալ։ Սեպտեմբերի 18-ին Ալլա Պուգաչովան հրապարակել է գրառում, որտեղ քննադատել է Ուկրաինայում ռազմական գործողությունը և խնդրել, որ իրեն ճանաչեն որպես օտարերկրյա գործակալ՝ ի պաշտպանություն իր ամուսնու։ Հոկտեմբերին նա հայտարարեց, որ Ռուսաստանից մեկնել է Իսրայել։
2022 թվականի հոկտեմբերի սկզբին Ալլա Պուգաչովայի երգերը հանվեցին Ռուսական ռադիոյի և Ռուսական Մեդիա Գրուպի այլ կայանների երգացանկից։ Նոյեմբերի վերջին երգչուհին կրճատեց լայնածավալ բիզնես գործունեությունը Ռուսաստանում: