Նախագահ Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Քեմբրիջի համալսարանում
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը բրիտանական կողմի հրավերով աշխատանքային այց է կատարել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար։
Այցի շրջանակներում նախագահ Խաչատուրյանը դասախոսությամբ է հանդես եկել Քեմբրիջի համալսարանում՝ նվիրված Հայաստանում և մեր տարածաշրջանում առկա մարտահրավերներին և փոփոխվող իրողություններին։ Դասախոսությունից հետո նախագահը շրջայց է կատարել համալսարանում:
Հանրապետության նախագահը կմասնակցի նաև Չարլզ Երրորդի անունից կազմակերպված ընդունելությանը։ Նախատեսվում է նախագահի հանդիպումը բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

05 Մայիս, 2023 03:47
1112
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ
16 Հոկտեմբեր, 2026 23:21
ՀՀ նախագահ Խաչատուրյանի ներկայությամբ տեղի է ունեցել Կառավարության անդամների երդմնակալության արարողությունը
03 Հոկտեմբեր, 2026 21:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահի հետ
02 Հոկտեմբեր, 2026 18:15