Բանակցությունների ավարտից հետո Բլինքենը հանդիպել է Միրզոյանի և Բայրամովի հետ

Վաշինգտոնում տևած քառօրյա բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաշինգտոնում ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների քառօրյա բանակցությունները։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ամփոփելով բանակցությունների արդյունքները՝ նշել էր, որ կողմերը վերջին օրերին բարդ հարցեր են քննարկել և առարկայական առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի հարցում։
05 Մայիս, 2023 14:14
603