ՏԿԵ փոխնախարարը ծանոթացել է Շամբ-Լծեն ավտոճանապարհի վերակառուցման ընթացքին

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը, հիմնադրամի և նախարարության այլ ներկայացուցիչներ Սյունիքի մարզում ծանոթացել են Շամբ-Լծեն ավտոճանապարհի վերակառուցման ընթացքին։
6.2կմ երկարությամբ ճանապարհին 5.7կմ հատվածում տեղադրված է ասֆալտբետոնե ծածկը։ 500մ-ի ասֆալտապատումը կարվի առաջիկա օրերին։
05 Մայիս, 2023 18:33
636