Ասանժը նամակ է գրել Չարլզ III թագավորին՝ խնդրելով այցելել իրեն բանտում
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որը գտնվում է բրիտանական բանտում, նամակ է գրել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին՝ խնդրելով այցելել իրեն, ուրբաթ օրը Twitter-ում հաստատել է նրա կինը՝ Ստելլա Ասանժը։
Ավելի վաղ Evening Standard թերթը հայտնել էր, որ WikiLeaks-ի հիմնադիրը, որը գտնվում է ճաղերի հետեւում, նամակ է գրել Մեծ Բրիտանիայի թագավորին՝ խնդրելով այցելել իրեն։ Ինչպես նշում է թերթը, նամակում Ասանժը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որը միայն «հաստատում է Միացյալ Թագավորության՝ որպես Արևմտյան Եվրոպայում ամենամեծ թվով բանտարկյալ ունեցող երկրի համբավը»։
05 Մայիս, 2023 20:03
560