
Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Ֆեյսալ Միքդադը և Մևլութ Չավուշօղլուն հանդիպել են Մոսկվայում։
Լավրովը կարևոր է համարել Թուրքիայի, Սիրիայի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպումը։
«Մենք հետևողականորեն գնացինք այս արդյունքին.
թուրք-սիրիական կարգավորման գործընթացի մեկնարկը դրականորեն է ազդում տարածաշրջանի և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքի իրավիճակի վրա»,- հայտարարել է Լավրովը։
Նա առաջարկել է Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ճանապարհային քարտեզ պատրաստել։
Քառակողմ հանդիպման մեկնարկից առաջ Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Լավրովի հետ, որի ընթացքում, ըստ թուրքական կողմի, քննարկվել են Սիրիայում, Ուկրաինայում, Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև հացահատիկի հետ կապված համաձայնագիրը։