Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու տևական խաղաղությանն աջակցելու հնարավորությունները։

«Նրանք քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն եւ ամուր խաղաղությանն աջակցելու հնարավորությունները», - ասված է հեռախոսազրույցի մասին ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ: Այլ մանրամասներ չեն  հաղորդվում:

Բացի այդ, պետքարտուղար Բլինքենը և նախագահ Միշելը հեռախոսազրույցում վերահաստատել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։

540