Ադրբեջանը հերթական անգամ անկայունացնում է իրավիճակը, հերթական անգամ դիմում է ուժի կիրառման և ակնկալում, որ մենք չպաշտպանվենք։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ շարունակելով.

«Շատ կարևոր է մեր հասարակության կողմից նման իրավիճակներում սառնասրտությունը, զսպվածությունը և տրվող պետական ինֆորմացիայի չափաբաժնից բավարարվածությունը։

Ադրբեջանական կողմը բացի մեղքը մեր վրա գցելուց, նաև փորձում է մեզ մեղադրել իրանական ԱԹՍ-ներ օգտագործելու մեջ, ինչն ունի կոնկրետ նպատակ՝ հասնել նրան, որ զրկել Հայաստանին միջազգային աջակցությունից։

Սակայն միջազգային խաղացողների հատուկ ծառայությունները ևս փաստարկված գիտեն, որ ՀՀ զինանոցում չկան իրանական արտարդության ոչ միայն ԱԹՍ-ներ, այլ նաև որևէ ռազմական նշանակության տեխնիկա, միջոց»:

733